![]()
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի աղբավայրում խոտանված ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը ԱԻՆ-ից փոխանցվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 1 մարտական հաշվարկով:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Հայատասնի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ:
![]()
աղբյուրը՝ news.am
![]()