![]()
Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Որ մեր լրատվամիջոցների մեծագույն մասը նախկին թալանչի իշխանությունների առատորեն վճարի դիմաց ամեն օր զբաղված է խայտառակ մակարդակով ու պատասխանատվության իսպառ բացակայությամբ վարկաբեկելով իր կոչումը, այնքան ակնհայտ է, ու սրանք այնպես են կուրացել ու բթացել փողի փայլից, որ նեղություն չեն էլ քաշում թաքցնել, որ իրենք անամոթաբար ստում են կամ հոգեկան հիվանդի պես զառանցում են, փաստ է, ու չգիտեմ՝ ինչ հրաշքով ենք դուրս գալու էս աղբի միջից, կամ՝ դուրս գալու՞ ենք երբեւէ։
Արսեն Թորոսյանի դեմ միշիկական քարոզչական տեռորի հերթական մոլագար չափաբաժնի հորձանուտում ենք մի քանի օր է։ Էս ընթացքում պարզվեց, որ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հանցագործ Քոչարյանի դստեր հարսանիքի քավորն է եղել։ Պարոն Մուրադյանը չհերքեց. սեփական ականջներով եմ լսել «Ազատություն» ռադիոկայանով։
Մեկ էլ աճպարարական հնարքով Մուրադյանից փափուկ վայրէջք կատարեցին Գեւորգ Թամամյանի դռան շեմին ու սկսեցին մեծ եռանդով ապացուցել, որ Թամամյանն ամենեւին էլ էդ սուբյեկտի դստեր քավորը չի ու չի եղել։ Ոնց շուռ տվեցին Թամամյանի վրա ու էդ հնարքով ուշադրությունը շեղեցին Մուրադյանից, չգիտեմ։
Փողը հզոր ուժ է ծախու կենդանիների համար, հանուն փողի ինչ ասես՝ կանեն։ Եթե կարողանում են մարդասպանին հերոս դարձնել ծախու գրչով, եթե ՀՀԿ-ական քամելեոնների ֆեյսբուքյան դռներին հերթապահում են, որ առաջինն իրենք փախցնեն սրանց անբարոյական բլթոցները, ի՞նչ մի դժվար բան է Մուրադյանի փոխարեն Թամամյան գրելն ու հենց իրենց թեթեւ ձեռքով «քավոր» հռչակվածին ջերմեռանդորեն պաշտպանելը։
Կարեւորը՝ էդ արանքներում Մուրադյանը մոռացվեց։
Որ մեր լրատվամիջոցների մեծագույն մասը նախկին թալանչի իշխանությունների առատորեն վճարի դիմաց ամեն օր զբաղված է խայտառակ…
Posted by Լիզա Ճաղարյան on Wednesday, September 4, 2019
![]()