Վանում պատրաստվում են Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու պատարագին

Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Նախապատրաստություններին ծանոթանալու նպատակով նախօրեին կղզի են այցելել Վանի փոխնահանգապետ Ֆերհաթ Աթարը, Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանի ղեկավար Մուրաթ Սեզերը, Մշակույթի ու զբոսաշրջության նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը և այլք:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել Մուզաֆֆեր Աքթուղը՝ տեղեկացնելով, որ եկել են հետևելու «հայկական պատարագի» նախապատրաստական աշխատանքներին:

«Համաձայն 2010 թվականի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից ընդունած համատեղ արձանագրության՝ անցկացնելու են թվով 7-րդ հայկական պատարագը: Հայկական պատարագը 3 տարի չէր անցկացվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Անցյալ տարի վերսկսեցինք: Այս տարի նույնպես համատեղ պայմանավորվածությունների արդյունքում կիրականացվի այն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ