![]()
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և «Դատապարտյալների հիվանդանոցի» փոխարեն Երևանի Սիլիկյան թաղամասում նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ։ Սակայն քանի որ դրա աշխատանքներն ավելի ուշ կսկսվեն, Արդարադատության նախարարությունը որոշել է գումար հատկացնել գործող քրեակատարողական հիմնարկների պայմանների բարելավման համար։
Նախարարը հայտարարեց, որ մրցույթ պետք է հայտարարեն այդ հիմնարկների նորոգման համար։
«Էն նոր քրեակատարողական հիմնարկը երևի ավելի շուտ կկառուցենք», – կատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով այդ մրցույթների դանդաղկոտությունը։
Ապա ուղղվեց դեպի ֆինանսների նախարարն ու հարցրեց, թե ե՞րբ է փոխվելու պետական գնումների գործընթացը։
«Ես հիմա սենց եմ հասկանում՝ կամ պիտի աշխատանքներ չանենք, կամ պիտի աշխատանքներն անենք լուրջ չարաշահումներով։ Չէ՞, տենց չի՞», – նորից ժպիտով ասաց Փաշինյանը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ գնումների գործընթացը խնդիր չէ, ուղղակի պետք է նախապես պլանավորել գնումները, և խնդիրներ կլինեն միայն արտակարգ իրավիճակների դեպքում։
![]()