Ծաղկեպսակ սահմանդրական դատարանի դիմաց

Այսօր Սահմանադրական  դատարանի առջեւ ծաղկեպսակ են տեղադրել, ժապավենի վրա գրված է․ «Հանգուցյալ Սահմանադրական դատարանին՝ ժողովրդից»։

Ակցիան կապված է ՍԴ-ի երեկվա որոշման հետ՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հետ կապված։ Որոշումից հետո Քոչարյանին դեմ արտահայտվողները շարժվել էին դատախազություն։

Ակցիայի կազմակերպիչները ներողություն են խնդրում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանից եւ այն 2 դատավորից, որոնք Քոչարյանի դիմումների վերաբերյալ հատուկ կարծիք են հայտնել։

Ըստ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի՝ ՍԴ-ի որոշումից հետո առաջին ատյանի դատարանը չի կարող չփոփոխել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ