![]()
Թաթարստանի Քննչական ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է տեղի բնակչուհիներից մեկը իր նորածին երեխային՝ պոլիէթիլենի տոպրակի մեջ փաթաթած, թողել սուպերմարկետի շենքի մոտ ու հեռացել:
Հատկանշական է, որ ինքն աշխատում է այդ սուպերմարկետում: 36-ամյա կինը ձերբակալվել է, նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել մարդասպանության փորձի մեղադրանքով:
Նորածին տղային տեղափոխել են խնամքի կենտրոն:
![]()
Տեսանյութը ստորև…
![]()