![]()
ԱՄՆ-ում բժիշկները նորածնի ծնվելուց անմիջապես հետո կտրել են նրա վզին առաջացած մեծ կիստոզային հիգրոման:
Երբ Բելլա-Ռոուզ Բուրեսը ծնվել է, 40 բժշկից կազմված խումբը ստիպված էր արագ գործել եւ վիրաբուժական ճանապարհով հեռացնել աղջկա վզի կիստան, որն այդ պահին հասել էր 13 սմ-ի՝ դա նրա գլխից 2 անգամ ավելի մեծ էր:
Բելլան հիմա լիակատար առողջացման ճանապարհին է, սպասվում է, որ նա իր 5 եղբայրներին ու քույրերին կմիանա հոկտեմբերին: Ծնողները պնդում են, որ իրենց կապն այս դեպքի պատճառով ավելի է ամրացել, եւ իրենք անհամբերությամբ են սպասում տեսնելու համար, թե Բելլան «ինչպես է մեծանում եւ նորմալ կյանք վարում»:
![]()
![]()