Աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին

ArmDaily.am-ի տեղեկություններով աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին:

Հիշեցնենք, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որը դեռևս չի ավարտվել:

Մասնավորապես, փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանի անաչառությունը` անելով հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործը, եթե այդ պաշտոնյան հորեղբոր որդին է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծառայողական քննություն է նշանակվել Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար: Այդ մասին այսօր «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

Հարցին՝ ծառայողական քննությունը նշանակվել է Քննչական կոմիտեի՞ նախաձեռնությամբ, խոսնակն արձագանքեց․ — «Ծառայողական քննությունները միշտ նշանակվում են Քննչական կոմիտեի ցանկությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ