«Միայն ՄԱՐՏԻ 1-ն արդեն իսկ բավական է, որպեսզի վկայի 2 ինքնակոչ նախագահների իշխանազավթման մասին». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայաստանում երևի թե չգտնվի մեկը, ով տեղյակ չէ նախորդ 2 իշխանությունների պետությունը իշխանազավթելու մասին, չնայած որ կգտնվեն շատ քիչ թվով մարդիկ, ովքեր կփորձեն հերքել դա:

Այո, նախորդ 2 ինքնահռչակ նախագահները զավթել են Հայաստանում իշխանության 3 ճյուղերը, զավթել են գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունները:

Իշխանությունը զավթել են կեղծված ընտրությունների ու ընտրկաշառքի միջոցով, երկրում վախի ու կեղծիքի մթնոլորտ ստեղծելով, մարդկային ճակատագրեր կործանելու գնով ու առնվազն տասնյակ մարդկային զոհերի գնով:

Հիշեք միայն վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած հետընտրական պրոցեսները, թե՛ նախագահական, թե՛ խոհրդարանական և թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:

Բայց միայն ՄԱՐՏԻ 1-ն արդեն իսկ բավական է, որպեսզի վկայի 2 ինքնակոչ նախագահների իշխանազավթման մասին…

Շարունակությունը՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Հայաստանում երևի թե չգտնվի մեկը, ով տեղյակ չէ նախորդ 2 իշխանությունների պետությունը իշխանազավթելու մասին, չնայած որ…

Posted by Taron Chakhoyan on Monday, July 29, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ