![]()
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թիկնազորի անդամներից մեկն ԱԻՆ աշխատողի օրվա հետ կապված միջոցառման ժամանակ շտապ հեռանալիս անզգուշաբար հրել ու վայր է գցել 24News-ի օպերատոր Արթուր Հարությունյանին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը մասնակցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբն ազդարարեց «Հանդիսավոր երթի» սկիզբը, և շքերթի մասնակիցները դուրս եկան շարահրապարակ: Հրապարակով անցան ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների շարասյուները:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և այլք:
Մանրամասները՝ տեսանյութում։
![]()