![]()
Իսկական նկարչի տաղանդն արտահայտվում է այն ամենում, ինչ նա անում է: Այս հիասքանչ տորթերը, որ պատրաստում է Ելենա Գնուտը՝ դրա վառ ապացույցն են: Այս 31-ամյա գեղեցկուհին շեֆ հրուշակագործ է Կալինինգրադում:
Ինստագրամի էջում մոտ 140 000 հետևորդներին հիացնում է պարբերաբար հրապարակելով իր յուրահատուկ, անկրկնելի ու արտասովոր կերպով զարդարված տորթերը, որոնց նայելիս չես պատկերացնում, թե ինչպես կարելի է կտրատել այս շքեղ գեղեցկությունը: Նկարչուհին բազմակողմանի արտահայտիչ ոճ ունի:
Այդ յուրահատուկ ունակությունների շնորհիվ է, որ կարողանում է ստանալ ուղղակի հեքիաթային ձևավորումներով, բառացիորեն արվեստի գործ հիշեցնող տորթեր: Իր տորթերը նա ձևավորում է՝ նկարելով դրանց վրա, ավելացնելով ծաղիկներ, հատապտուղներ, մրգեր:
Տեսեք այս տաղանդավոր հրուշակագործի աննկարագրելի ու տպավորիչ տորթերից մի քանիսը:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()