«Սթափվեք և գործեք, ՔՊ-ականներ, քանի դեռ ուշ չէ»․ Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը գրում է․

ՍԹԱՓՎԵՔ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ և ժողովրդի ջանքերով՝ 2018 թ-ին Հայաստանում իշխանության եկավ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը: Ժողովուրդը ընտրեց իր Վարչապետին և քանի որ ժողովուրդը անվերապահ վստահում էր նրան, հենց նրա առաջարկությամբ էլ ընտրեց ԱԺ պատգամավորներին, ապա նա նշանակեց կառավարության անդամներին, մարզպետներին և մյուս պաշտոնյաներին:

Արդյունքում, ՔՊ-ն այս պահին ունի 82 ԱԺ պատգամավոր, 12 նախարար, մարզպետներ, փոխմարզպետներ և այլն: Հեղափոխությունից մինչ օրս, երկրում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ՝ Մարտի 1-ի, Մանվելի,Գագիկ Խաչատրյանի, Սերժի Վաչոյի, Մայրապետյանի, Ֆլեշի Բարսեղի գործերը, Ամուլսարի, Ստամբուլյան Կոնվենցիայի, Վեթինգի,Կուտակային կենսաթոշակի, Սահմանադրական Դատարանի, Գարդասիլի, ՌԴ-ի կողմից ՀՀ-ում հետախուզվողներին չարտահանձնելու խնդիրները:

Բոլոր այս հարցերը ծանրացած են հիմնականում մեկ մարդու՝ ՀՀ վարչապետի ուսերին:
Կարելի է ընդունել, որ նոր իշխանությունը երիտասարդ է, անփորձ, դեռ սովորում է և այդ պատճառով չի կարողանում սպասվածի չափ լավ աշխատել:
Բայց այս ամենի մեջ կա մտահոգիչ մի երևույթ ևս:

Երկրի առաջ ծառացած և վերը նկարագրած խնդիրների շուրջ ՔՊ-ի լռությունը անաչառ դիտորդի մոտ ակամայից առաջացնում է հավաստի կասկած, որ բացի Վարչապետից, ՀՀ նոր իշխանությունը խոսել չգիտի և կարծիք չունի:
Սակայն այս կարծիքը շատ արագ տեղի է տալիս երկու հանգամանքի վերլուծությամբ։

1.Ամուլսարի դեպքերի ժամանակ պարզվեց, որ երբ խնդիրը վերաբերվում է առանձին վերցրած ՔՊ ականի՝ ի սկզբանե գոյություն չունեցող վարկանիշի առերևույթ պահպանմանը, ապա և խոսեցին և կարծիք հայտնեցին, ընդորում՝ փորձում էին իրենց զրոյական վարկանիշը բարձրացնել ոչ ավել, ոչ պակաս ՀՀ վարչապետի հաշվին, նրան հակառակվելով և փորձում էին ցուցադրել հասարակությանը, որ իրենք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ են:

2.ՔՊ ղեկավար պաշտոնյաների ֆեյսբուքյան և ինստագրամի էջերի ուսումնասիրության արդյունքում տեսնում ես երջանիկ դեմքեր, ռեստորանից նկարներ, լայվեր, նոր ավտոմեքենաներ, մի խոսքով մի խինդ, մի ծիծաղ:

Սակայն երբ համեմատում ես Հեղափոխության և դրանից հետո ՔՊ-ականների նկարները, ակնհայտ է, որ արտաքինից շուրջ 10 տարով հոգսից ծերացել է միայն Վարչապետը, իսկ մնացածը ծաղկում են:

Ամփոփեմ ՝
հարգելիներս, դուք հայտնվել էք ԱԺ-ում և կառավարությունում, միայն մի պատճառով, որ Վարչապետը ուղղակի ձեր անունը գրել է մի թղթի մեջ, որը կոչվել է նախընտրական ցուցակ:

Նիկոլ Փաշինյանը Վարչապետ է ընտրվել հրապարակում, ժողովրդի ուղիղ քվեով և եթե դուք ունեք թյուր կարծիք, որ դուք եք նրան ընտրել և կարող եք այդ հարցում ինչ որ դերակատարում ունենալ, ապա չարաչար սխալվում եք, ավելին՝ ուղղակի ծիծաղելի եք:
Ի՞նչ պետք է անեք:

Վաղվանից սկսած, ամեն մեկդ կարծիք հայտնեք վերը նշված հարցերի շուրջ և ժողովուրդը կորոշի որքանո՞վ եք դուք համապատասխանում Հեղափոխության գաղափարախոսությանը:

Աշխատեք և ապրեք այնպես, որ մյուս ընտրություններին, ժողովուրդը ձեզ ընտրի, այլ ոչ թե կրկին ձուլվեք Վարչապետի ցուցակին:
Հիշեք, չի կարող իշխանությունը ճոխ ապրել մի երկրում, որտեղ դեռ ժողովրդի մեծամասնությունը կքած է հոգսերի տակ և գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ:
Սա չհասկացավ նախկին իշխանությունը, տապալվեց և նզովվեց:

Հասկացե՛ք, սոված ՀՀ քաղաքացուն ձեր ռեստորանային նկարները ոչ միայն հաճելի չեն, այլև նողկանք են առաջացնում, քանի որ առերևույթ նմանվում էք ՀՀԿ-ին: Հեռացրեք ձեր ռեստորանային և ծովափնյա նկարները սոցիալական ցանցերից:
Նախկին նյութերիցս մեկում գրել էի, թե ի՞նչ կկատարվի հոխորտացող ՀՀԿ-ականների հետ, եթե ՀՀ վարչապետը մի օրով անջատի իր հեռախոսները:
Հավատացեք, եթե չսթափվեք, ապա ձեր դեպքում, ժողովրդին ՀՀ վարչապետի հեռախոսների անջատման երեք ժամն էլ լրիվ բավարար կլինի:
Սթափվեք և գործեք, ՔՊ-ականներ, քանի դեռ ուշ չէ:

 

ՍԹԱՓՎԵՔ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ և ժողովրդի ջանքերով՝ 2018 թ-ին Հայաստանում իշխանության եկավ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը: Ժողովուրդը ընտրեց իր Վարչապետին և քանի որ ժողովուրդը անվերապահ վստահում էր նրան, հենց նրա առաջարկությամբ էլ ընտրեց ԱԺ պատգամավորներին, ապա նա նշանակեց կառավարության անդամներին, մարզպետներին և մյուս պաշտոնյաներին: Արդյունքում, ՔՊ-ն այս պահին ունի 82 ԱԺ պատգամավոր, 12 նախարար, մարզպետներ, փոխմարզպետներ և այլն: Հեղափոխությունից մինչ օրս, երկրում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ՝ Մարտի 1-ի, Մանվելի,Գագիկ Խաչատրյանի, Սերժի Վաչոյի, Մայրապետյանի, Ֆլեշի Բարսեղի գործերը, Ամուլսարի, Ստամբուլյան Կոնվենցիայի, Վեթինգի,Կուտակային կենսաթոշակի, Սահմանադրական Դատարանի, Գարդասիլի, ՌԴ-ի կողմից ՀՀ-ում հետախուզվողներին չարտահանձնելու խնդիրները: Բոլոր այս հարցերը ծանրացած են հիմնականում մեկ մարդու՝ ՀՀ վարչապետի ուսերին: Կարելի է ընդունել, որ նոր իշխանությունը երիտասարդ է, անփորձ, դեռ սովորում է և այդ պատճառով չի կարողանում սպասվածի չափ լավ աշխատել: Բայց այս ամենի մեջ կա մտահոգիչ մի երևույթ ևս: Երկրի առաջ ծառացած և վերը նկարագրած խնդիրների շուրջ ՔՊ-ի լռությունը անաչառ դիտորդի մոտ ակամայից առաջացնում է հավաստի կասկած, որ բացի Վարչապետից, ՀՀ նոր իշխանությունը խոսել չգիտի և կարծիք չունի: Սակայն այս կարծիքը շատ արագ տեղի է տալիս երկու հանգամանքի վերլուծությամբ։ 1.Ամուլսարի դեպքերի ժամանակ պարզվեց, որ երբ խնդիրը վերաբերվում է առանձին վերցրած ՔՊ ականի՝ ի սկզբանե գոյություն չունեցող վարկանիշի առերևույթ պահպանմանը, ապա և խոսեցին և կարծիք հայտնեցին, ընդորում՝ փորձում էին իրենց զրոյական վարկանիշը բարձրացնել ոչ ավել, ոչ պակաս ՀՀ վարչապետի հաշվին, նրան հակառակվելով և փորձում էին ցուցադրել հասարակությանը, որ իրենք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ են: 2.ՔՊ ղեկավար պաշտոնյաների ֆեյսբուքյան և ինստագրամի էջերի ուսումնասիրության արդյունքում տեսնում ես երջանիկ դեմքեր, ռեստորանից նկարներ, լայվեր, նոր ավտոմեքենաներ, մի խոսքով մի խինդ, մի ծիծաղ: Սակայն երբ համեմատում ես Հեղափոխության և դրանից հետո ՔՊ-ականների նկարները, ակնհայտ է, որ արտաքինից շուրջ 10 տարով հոգսից ծերացել է միայն Վարչապետը, իսկ մնացածը ծաղկում են: Ամփոփեմ ՝ հարգելիներս, դուք հայտնվել էք ԱԺ-ում և կառավարությունում, միայն մի պատճառով, որ Վարչապետը ուղղակի ձեր անունը գրել է մի թղթի մեջ, որը կոչվել է նախընտրական ցուցակ: Նիկոլ Փաշինյանը Վարչապետ է ընտրվել հրապարակում, ժողովրդի ուղիղ քվեով և եթե դուք ունեք թյուր կարծիք, որ դուք եք նրան ընտրել և կարող եք այդ հարցում ինչ որ դերակատարում ունենալ, ապա չարաչար սխալվում եք, ավելին՝ ուղղակի ծիծաղելի եք: Ի՞նչ պետք է անեք: Վաղվանից սկսած, ամեն մեկդ կարծիք հայտնեք վերը նշված հարցերի շուրջ և ժողովուրդը կորոշի որքանո՞վ եք դուք համապատասխանում Հեղափոխության գաղափարախոսությանը: Աշխատեք և ապրեք այնպես, որ մյուս ընտրություններին, ժողովուրդը ձեզ ընտրի, այլ ոչ թե կրկին ձուլվեք Վարչապետի ցուցակին: Հիշեք, չի կարող իշխանությունը ճոխ ապրել մի երկրում, որտեղ դեռ ժողովրդի մեծամասնությունը կքած է հոգսերի տակ և գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ: Սա չհասկացավ նախկին իշխանությունը, տապալվեց և նզովվեց: Հասկացե՛ք, սոված ՀՀ քաղաքացուն ձեր ռեստորանային նկարները ոչ միայն հաճելի չեն, այլև նողկանք են առաջացնում, քանի որ առերևույթ նմանվում էք ՀՀԿ-ին: Հեռացրեք ձեր ռեստորանային և ծովափնյա նկարները սոցիալական ցանցերից: Նախկին նյութերիցս մեկում գրել էի, թե ի՞նչ կկատարվի հոխորտացող ՀՀԿ-ականների հետ, եթե ՀՀ վարչապետը մի օրով անջատի իր հեռախոսները: Հավատացեք, եթե չսթափվեք, ապա ձեր դեպքում, ժողովրդին ՀՀ վարչապետի հեռախոսների անջատման երեք ժամն էլ լրիվ բավարար կլինի: Սթափվեք և գործեք, ՔՊ-ականներ, քանի դեռ ուշ չէ: Արտակ Գալստյան

Posted by Artak Galstyan on Tuesday, September 3, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ