![]()
Արման Բաբաջանյանը գրում է․
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ, ՃԱԿԱՏԱԳԻՐ
Երկրի գլխավորի մեղադրյալի հանդեպ ներկայացված մեղադրանքը, նրա անազատության մեջ մնալը, դրանից բխող իրավական գործողությունների և անխուսափելի քաղաքական ազդեցության հանգամանքը առանցքային է այն տեսանկյունից, որ մեր մատը դնում ենք Հայաստանում երկու տասնամյակից ավելի իշխած, 1995-96 թվականներից ի վեր իշխանությունն ընտրությունների անվան տակ յուրացրած մի ամբողջ տնտեսաքաղաքական ուժային, քրեաօլիգարխիկ և ռազմաֆեոդալական համակարգի առանցքային կետին:
Այն կետին, որում, այսպես ասած, հատվում են դիմադրողունակ մասնիկները իրենց հաճախականությամբ, և, օրինակ, անկոտրում ապակու հենց այդ կետին մատի մի թեթև հպումը բավական է՝ ամբողջ ապակին, անկոտրում, անհաղթահարելի թվացող դիմապակին փշուր-փշուր անելու համար:
Այդ դիմապակու տեղում է այժմ նախկին գրեթե քառորդդարյա համակարգը, իսկ Քոչարյանն էլ հայտնվել է այդ համակարգի այն կետում, որտեղ արդեն մատի թեթև հպումն իսկ բավական է անկոտրում թվացող համակարգը ամբողջությամբ մասերի բաժանելու համար:
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ, ՃԱԿԱՏԱԳԻՐԵրկրի գլխավորի մեղադրյալի հանդեպ ներկայացված մեղադրանքը, նրա անազատության մեջ մնալը, դրանից…
Posted by Արման Բաբաջանյան / Arman Babajanyan on Wednesday, September 4, 2019
![]()