![]()
«Հատուկ ԲԹԱՄԻՏՆԵՐԻ համար…». այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Ինչպես է պՌիվետ Ռոբը ԲՌՆԱԲԱՐԵԼ ՀՀ Սահմանադրությունը
2005թ-ին ընդունված ՀՀ սահմանադրության Հոդված 55.
12) Հանրապետության Նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.
13) Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:
![]()
2005թ-ին ընդունված ՀՀ սահմանադրության Հոդված 8.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո։
![]()
Հիմա թող որևէ ԲԹԱՄԻՏ փորձի ինձ համոզել, որ 2008 թվականին Հանրապետության վրա զինված հարձակման կամ ՀՀ-ին պատերազմ հայտարարելու արդյունքում էր միայն Արցախից առնվազն 700 հոգի զինվորական տեղափոխվել մայրաքաղաք Երևան` միևնույն ժամանակ անտեր թողնելով սահմանները, երբ հենց նույն ժամանակ հետախուզության պետն արդեն իսկ հայտնել էր սահմանին լարված իրավիճակի ու Ադրբեջանի կողմից կազմակերպվող դիվերսիայի մասին:
ՀԳ. Ալբաներենի համար սեղմել #1
Հատուկ ԲԹԱՄԻՏՆԵՐԻ համար2005թ-ին ընդունված ՀՀ սահմանադրության Հոդված 55.12) Հանրապետության Նախագահը զինված ուժերի…
Posted by Taron Chakhoyan on Wednesday, September 4, 2019
![]()