«ՍԴ-ն Քոչարյանի գործի ելքով տհաճ իրավիճակ կստեղծի, անդամները երկակի հոգեբանական վիճակում են»․Սեդա Սաֆարյան

«Սահմանադրական դատարանի անդամները երկակի հոգեբանական վիճակում են։

Նրանք հասկանում են, որ եթե հակադրվեն Քոչարյանի քրեական գործով ապացույցներին և կայացնեն այնպիսի որոշում, որը կառաջացնի ժողովրդի արդար վրդովմունքը, ապա չեն կարողանալու փողոց դուրս գալ, ապրել այս հանրության հետ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարտի 1»-ի նախկին փաստահավաք խմբի անդամ, տուժածների իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը։

Սաֆարյանի համոզմամբ, նման անարդար քայլի գնալով, կխաթարվեն պետականության հիմքերը և երկրում շատ ավելի տհաճ իրավիճակ կսկսվի։

Առավել մանրամասն՝տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ