![]()
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նախորդ գրառմանս հարցերի պատասխանը մի մարդու շուրջ է պտտվում. Հրայր Թովմասյան:
Այս մարդը իր վրա շատ բեռ է վերցնում՝ չհասկանալով, որ ուրիշների թափած արյան մեջ է թաթախվում: Մի օր կքելու է էդ բեռի տակ, մեջքը պահող չի լինելու:
Հայրս ասում էր՝ պաշտոնը էշի փալան է. մեկի մեջքից վերցնում են, մյուսի մեջքին են դնում:
Հրայր Թովմասյանը հիմար չէ, բայց խելացի էլ չէ: Երբ արհեստականորեն ձգում ես հաճույքի պահը, այն կարող է գլխիդ հարամվել:
Երբ խուսափում ես մի տհաճությունից, այն կարող կրկնակիով վերադառնալ: Պիտի կարողանաս հեռանալ ժամանակին եւ արժանապատվորեն: Գյադայական սնափառությունը դեռ ոչ մեկին չի զարդարել»:
Նախորդ գրառմանս հարցերի պատասխանը մի մարդու շուրջ է պտտվում. Հրայր Թովմասյան:Այս մարդը իր վրա շատ բեռ է վերցնում՝…
Posted by Karine Harutiunian on Wednesday, September 4, 2019
![]()