![]()
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշմանը:
«Այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի ներկայիս կարգավիճակի փոփոխություն չի ենթադրում…
Նրա հետագա կարգավիճակը պայմանավորված կլինի ՍԴ-ում քննվող այլ գործերի վերջնական ելքով…»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող:
«Սահմանադրական դատարանը <…> որոշեց․ առաջին՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր, երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը, երրորդ՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», — որոշման եզրափակիչ մասն ընթերցեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
![]()
![]()