Քոչարյանը կմնա կալանքի տակ. ՍԴ-ի Քոչարյանին ոչինչ չտվող որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ կայացրած որոշումը:135-րդ հոդվածը, որը նախատեսում էր.

«Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները»՝  ճանաչվել է սահմանադրությանը համապատասխանող35-րդ Հոդվածը, որով սահմանվում են քրեական հետապնդման դադարեցման և գործով վարույթի կարճման հիմքերը՝ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այնքանով, որքանով չի նախատեսում հատուկ պաշտպանության միջոցներով օժտված անձանց անձեռնմխելիության վերաբերյալ կարգավորումներ։

Այլ կերպ՝ Սահմանադրական դատարանը նշում է, որ հատուկ պաշտպանությամբ (անձեռնմխելությամբ) օժտված անձանց մասով՝ քրեական հետապնդում իրականացնելու անհնարինության դրույթներ պետք է նշվեն 35-րդ հոդվածում, երբ խոսքը գնում է անձեռնմխելությամբ օժտված անձանց մասին։Այսպես՝ ի՞նչ է տալիս որոշումը Ռոբերտ Քոչարյանին։Ընդհանուր առմամբ՝ ոչինչ, քանի որ քրեական հետապնդում իրականացնողը մարմինը կասկածի տակ չի դրել աձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդման դադարեցման գաղափարը, այլև կասկածի տակ է դրել այն հանգամանքը, որ կոնկրետ մեղադրանքով՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված մեղադրանքով Քոչարյանը չունի իմունիտետ (անձեռնմխելիություն)։

Այսինքն՝ 2008թ.-ին հանցանքը կատարելու պահին՝ նա Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիությունից չէր օգտվում։ Այսպիսով՝ ՍԴ ընդունած որոշումը, ըստ էության, ոչինչ չի տալիս Ռոբերտ Քոչարյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ