![]()
2001 թվականին Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանը «Առագաստ» սրճարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսնելիս դիմել էր՝ «պրիվետ Ռոբ», որից հետո Քոչարյանի թիկնապահները նրան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում` հասցնելով մահվան:
Ըստ մեղադրական եզրակացության, Պողոս Պողոսյանի և Քոչարյանի անվտանգության ծառայության աշխատակից՝ «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի միջև ծագած քաշքշուկի արդյունքում Պողոս Պողոսյանը մահացել է:
Աղամալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 103 հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով: Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է: Գործը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նա դատապարտել էր Հարությունյանին երկու տարվա պայմանական ազատազրկման:
Սպանությունից մի քանի օր հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար:
![]()