ԱԻՆ նախարար Ցոլակյանը թույլ չի տվել Սամվել Ալեքսանյանին՝ ռեստորանում պատիվ տալ ռեստորանում

«Դե, մարդն իր ցավն էր ապրում: Երեւի իր շենքն է: Ինքն ասեց, որ իր շենքն է, իր սեփականությունն է, դրա համար ցավում էր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Սամվել Ալեքսնյանը խոստանում էր հրշեջներին տանել «պատիվ տալ», Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ թույլ չի տվել, որ նման բան տեղի ունենա:

Ցոլակյանն անդրադարձավ նաեւ տեսանյութին, որտեղ երեւում է, թե ինչպես է հրդեհաշիջման ընթացքում Սամվել Ալեքսանյանը փող տալիս, որը փոխանցում են ոստիկաններից մեկին.

«Որեւէ գնահատական չեմ տալիս, որովհետեւ մարդու մտածելակերպն է:

Ասում են՝ կաշառք է դա. Ի՞նչն էր այդտեղ կաշառք, ինչի՞ համար էր կաշառք տալիս: Կաշառքը տալիս են ինչ-որ գործողության համար: Հիմա այս դեպքում կաշա՞ռք է, թե չէ ես չգիտեմ՝ ինչի համար է արել, ինչ է մտածել: Դրանով պետք է իրավապահները զբաղվեն: Դա իմ զբաղվելու բանը չէ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ