«Վիտալի Բալասանյանը քաղաքական հարցերում սովորական ստախոս է». Լևոն Զուրաբյան

«Ես ավելի լավ կարծիք ունեի Վիտալի Բալասանյանի մասին, նրան համարում էի լուրջ մարդ, լավ սպա, մարդ, որը ճշմարտությանը դեմ չի գնա, չենք կարող չընդունել, որ լուրջ գործեր են արվել մեր պաշտպանության, Ղարաբաղի անվտանգության համար, բայց պարզվեց, որ քաղաքական հարցերում նա սովորական ստախոս է:

Դա անմիջապես ոչնչացնում, ջնջում է լուրջ քաղաքական, պետական գործիչ դառնալու նրա շանսերը:

Ընդհանրապես ռազմական ոլորտից քաղաքական գործիչ դառնալու ճանապարհն անցնելը շատ քչերին է հաջողվել, դա լինում է միայն մի դեպքում, երբ ոչ միայն զինվորական լավ գործիչ ես, այլ նաև ունես քաղաքական հմտություն, լրջություն և հավասարակշռություն:

Հաճախ տեսնում ենք այն ֆենոմենը, որ ռազմական հաջողությունների հասած մարդիկ կարծում են, որ դա ավտոմատ կերպով նշանակում է նաև, որ կարող են լուրջ քաղաքական հեղինակություն ունենալ, այդպես չէ:».- այս մասին Առաջին Լրատվականի հետ զրույցում հայտնել է Լևոն Զուրաբյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ