Շունն «առևանգել» է մեքենան և վթարի ենթարկվել

Սան Ֆրանցիսկո քաղաքում ընտանեկան զույգը Դյուկ անունով շանը թողել է կայանած Mercedes-Benz S430 մակնիշի մեքենայում:

Երբ զույգն ավտոկայանատեղի է վերադարձել, չի գտել կայանած մեքենան: Շուտով այն հայտնաբերվել է փողոցի ներքևի մասում՝ բետոնե պատնեշի մեջ մխրճված:

Պարզվել է, որ շունը սկսել է խաղալ մեքենայի սրահում գտնվող լարի հետ և պատահմամբ փաթաթել է այն փոխանցման տուփի շուրջը: Մեքենան փողոցով ներքև է սահել, տեղից շարժել փողոցի աղբամանները և մխրճվել բետոնե պատնեշի մեջ:

Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ մեքենան արտաքնապես թեթևակիորեն վնասվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ