![]()
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է՝ այսօր իր ասուլիսը տապալած մանկական ուռուցքաբան Գեւորգ Թամամյանն ուղղորդվել է առողջապահության նախկին նախարար, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից: Այս մասին քիչ առաջ Թորոսյանը հայտարարեց ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով:
«Այս թատերականացված միջոցառումները Գեւորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունը չեն, այլ կազմակերպել է Արմեն Մուրադյանը, ով իր պաշտոնը նվեր էր ստացել նախկին իշխանություններից, եւ սարսափած է, որ այս իշխանությունների օրոք կարող է կորցնել պաշտոնը: Ժամանակին լինելով հայտնի ընտանիքների քավոր, հայտնի մարդկանց ընկեր, աստիճանաբար կարիերայի աստիճանասանդղակով այդպես բարձրացել, հիմա ռեկտոր է բժշկական համալսարանի ռեկտոր է:
Նա կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր այսօրվա պաշտոնին, այս ամենը սկսվել է մեկ տարի առաջ, երբ ուզեցինք, համալսարանի խորհրդի կազմը փոխել, այնտեղից հանելով նախկին իշխանության ներկայացուցիչներին եւ նոր նշանակումներ արեցինք, ու այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ:
Խորհրդի նախագահ ընտրեցին մի մարդու (նկատի ունի երգահան Վահան Արծրունուն, Ն.Բ.), որը չգիտեմ ինչ կապ ունի բժշկության հետ, ասում են բժշկական համալսարանի հիմնադիր Արծրունու հետ ազգակցական կապ ունի, վստահ չեմ»,-ասաց Թորոսյանը:
Հարցազրույց Արսեն Թորոսյանի հետ
Նախորդ իշխանության ժամանակ պաշտոն ստացածներին թվում է, թե ցմահ են. Պետրոս Ղազարյանի հյուրն է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: #Լուրեր
Posted by Լուրեր on Tuesday, September 3, 2019
![]()