28-ամյա տղամարդն ամուսնացել է 9-ամյա աղջնակի հետ

Իրանում լրագրողներն անդրադարձել են հարսանեկան արարողության տեսագրությանը, որում 28-ամյա տղամարդն ամուսնանում է 9-ամյա աղջնակի հետ:

Երբ տեսանյութը տարածվել է սոցկայքերում, երկրի իշխանությունները հանրության ճնշումների ներքո պահանջել են չեղյալ համարել ամուսնությունը: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է լրագրող Բաբակ Թաղվայը:

Լրագրողի տվյալներով՝ տղամարդու անունը Միլադ է, նա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեջ մտնող աշխարհազորային է և ամուսնության համար թույլտվություն է ստացել տարածքային իսլամական դատարանի կողմից:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ