«Խորհուրդ կտամ կենտրոնանալ Ռոբերտ Քոչարյանի «ծննդյան տարեդարձի առթիվ» ՍԴ-ի  պատրաստած «շնորհավորանքի» վրա»․Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի ծննդյան տարեդարձի առթիվ Ռուսաստանի նախագահի հերթական շնորհավորական ուղերձը հայ-ռուսական հարաբերությունների մասին կրկին մեծ-մեծ, հեռուն գնացող դատողությունների պատճառ է դարձել։

Խնդրանք՝ մի քիչ հասունացեք․․․

Հայ-ռուսական հարաբերությունները, փառք Աստծո, այդքան պարզունակ չեն և չեն կարող կախված լինել մեկ մարդու ծննդյան առթիվ արված շնորհավորանքից, այսուհետ որևէ իշխանությունից և իշխանավորից, ընդդիմությունից և առանձին ընդդիմադիր գործչից, և առհասարակ հատվածականությունից։

Սառեք․․․

Հեղափոխությունից և դրան հաջորդած հայտնի իրադարձություններից հետո ակնհայտ էր, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող շարունակվել նախկին ռեժիմում։

Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները այսպես թե այնպես կարևոր հարց էին դառնալու հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում, որը կարիք ունի պարզաբանման՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումները, նրա քաղաքական ակտիվության հայտը և նրա դիրքավորումն ու գնահատականները Հայաստանի նոր իշխանության հանդեպ:

Երևանին պետք էր մեկուկես տարվա մեջ պարզել մի բան՝ թե ինչի՞ հետ գործ ունի՝ որևէ զգուշացմա՞ն, դեմարշի՞, թե՞ պարզապես Ռուսաստանն էլ արդեն յուրովի է պատկերացնում հայ-ռուսական հարաբերության վերափոխման գործընթացը, և ըստ այդմ՝ այն այլևս չի կառուցելու միայն իշխանական հարթությունում, այլ կփորձի այդ գործընթացը կապել տարբեր թելերով և ըստ այդմ՝ ոչ թե նոր իրավիճակ ձևավորելու կամ վերաձևավորելու, այլ արդեն առկա նոր իրավիճակում պարզապես հավելյալ երաշխիքներ ապահովելու համար:

Խորապես համոզված եմ՝ գործ ունենք վերջին տարբերակի հետ։

Հ․Գ․ Իշխանությանը խորհուրդ կտամ կենտրոնանալ Ռոբերտ Քոչարյանի «ծննդյան տարեդարձի առթիվ» Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 3-ին պատրաստած «շնորհավորանքի» և դրան հաջորդող իրադարձությունների վրա։

Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի ծննդյան տարեդարձի առթիվ Ռուսաստանի նախագահի հերթական…

Posted by Արման Բաբաջանյան / Arman Babajanyan on Saturday, August 31, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ