«Հայաստանի տնտեսությունը տարիներ շարունակ ենթարկվել է մի քանի ընտանիքի կազմակերպած խոշտանգման, հալածման, հյուծման…».Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հայաստանի տնտեսությունը տարիներ շարունակ ենթարկվել է մի քանի ընտանիքի կազմակերպած խոշտանգման, հալածման, հյուծման: Ապահովել լոկ այդ ամենի ավարտը՝ նշանակում է չապահովել ոչինչ:

Հայաստանի տնտեսությունը պետք է ապահովվի կազդուրմանն ուղղված աջակցությամբ: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ մինչ այժմ տնտեսությունը նվաճած ընտանիքները, որոնք դարձել են մենաշնորհների և օլիգոպոլիաների տերեր, պետք է ոչ միայն «կորցնեն» իրենց այդ դիրքերը, մոնոպոլ կամ օլիգոպոլ կարգավիճակները, որպեսզի Հայաստանում լինի ազատական տնտեսություն և մրցակցություն, այլ նաև զգալիորեն ավելին:

Խոսքն անկասկած կուլակաթափության մասին չէ: Այդօրինակ մեթոդները տնտեսությունը մի ծայրահեղությունից կգցեն մյուս ծայրահեղության մեջ՝ խոշոր հաշվով ոչինչ չտալով պետությանն ու հանրությանը և խլելով հերթական թանկարժեք ժամանակը: Խոսքն այն մասին է, որ տասնամյակներ շարունակ հանրության, պետության, երկրի տնտեսության հաշվին գերհարստացած և հզորացած սուբյեկտները պետք է ստանձնեն պատասխանատվություն իրենց իսկ հալածած օրգանիզմը վերականգնելու, կազդուրելու համար:

Հայաստանում տեղի է ունեցել մոնոպոլ և օլիգոպոլ կարգավիճակների դեմ գործնական պայքար, այդուհանդերձ, դա բացարձակապես անբավարար է տնտեսական շոշափելի էֆեկտի, բեկման համար, քանի որ տասնամյակներով յուրացված ռեսուրսների պարագայում լոկ ազատությունը և մրցակցությունը այլևս ռեսուրս չէ: Հետևաբար, օլիգոպոլիստներն ու մոնոպոլիստները, նաև տնտեսական, հասարակական, քաղաքացիական համաներման համար պետք է ապահովեն պետական և հանրային ռեսուրսների որոշակի գոյացություն, որի միջոցով պետական կառավարման համակարգը տնտեսական բեկման ակնկալիքով հնարավորություն կունենա ազատությունից բացի հասարակությանը տալ նաև ռեսուրսային գործնական աջակցություն՝ տարբեր բիզնես նախագծեր և գաղափարներ իրականացնելու համար, այսպես ասած՝ մատչելի, հնարավորինս քիչ ռիսկային նախաձեռնությունների մեկնարկային պայմաններն ապահովելու համար:

Դա աներկբայորեն պետք է լինի ոչ թե հիմնական, առանցքային միջոցը, այլ լրացուցիչ: Առանցքային միջոցը պետք է լինի հասարակական կոնսենսուսը՝ ազատություն ստացած հանրային շերտերի և տարիներ շարունակ այդ հանրության ռեսուրսների հաշվին գերհարաստացած օլիգարխիայի միջև, դա պետք է լինի օլիգարխիայի գինը, որ այն կվճարի պետության և հանրության դեմ կատարած քայլերի քրեական և բարոյական պատասխանատվության համար:

Հայաստանի տնտեսությունը տարիներ շարունակ ենթարկվել է մի քանի ընտանիքի կազմակերպած խոշտանգման, հալածման, հյուծման:…

Posted by Արման Բաբաջանյան / Arman Babajanyan on Monday, September 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ