![]()
«Այն, որ դա շոու էր, կարծում եմ տարակուսանք, կասկած ոչ մեկի մոտ չի առաջացնում, որովհետև էն թուղթը, որով նա եկել էր, նույնիսկ ինքն էլ չգիտեր, թե մեջն ինչ է գրած:
Իմ անձնական կյանքին անդրադառնալը ի՞նչ կապ ունի տենց մտահոգ ուռուցքաբանի հետ:
Իմ բանակում ծառայելու պաշտոնը, իմ անձնական առողջությունը կամ իմ վերաբերմունքը այս կամ այն երևույթի նկատմամբ»,- նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՝ անդրադառնալով առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը:
Ուղիղ եթեր
Posted by Arsen Torosyan on Tuesday, September 3, 2019
![]()