![]()
66-ամյա Սյու Քիլվերթը մետաղափնտրիչ սարքով հետախուզել է Ուորիքշիրի կոմսության Շեքսպիր-հոլլ դաստակերտի ծայրամասերը: Անցյալում այդ հողատարածքը պատկանել է Շեքսպիրի ազգականներին: Եթե հավատանք տեղական լեգենդին, հենց այդտեղ է դրամատուրգը գրել «Ինչպես դա ձեզ դուր կգա» կատակերգությունը: Մետաղափնտրիչն անսպասելիորեն ազդանշան է տվել: Կինն սկսել է փորել և 20 սանտիմետր խորության վրա դեմ է առել ոչ մեծ մատանու:
Գտածոն պատրաստված է ոսկուց, իսկ նրա ներսի կողմում պահպանվել է Truth Betrayes Not («Ճշմարտությունը չի դավաճանում») մակագրությունը: Նման մատանիները 15-17-րդ դարերում շատ տարածված ռոմանտիկ ընծա են եղել Անգլիայում և Ֆրանսիայում: Որպես կանոն, դրանք զարդարում էին սիրային պատմություններից կամ ավանդություններից վերցված համառոտ ցիտատներով:
Քիլվերթը գանձի մասին հայտնել է կորոներին և ծանուցել Բիրմինգհեմի թանգարաններին: Սպասվում է, որ մասնագետներին մի քանի ամիս կպահանջվի այն ուսումնասիրելու և իրենց որոշումը կայացնելու համար:
![]()
![]()