«Կենդանական աշխարհում մի կենդանի կա՝ խլուրդ անունով»․ Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ե՞ԹԵ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՈՒՅՆՊԵՍ……………

Կենդանական աշխարհում մի կենդանի կա՝ խլուրդ անունով:
Վերջինս հայտնի է նրանով,որ կույր է,փախչում է լույսից,ապրում գետնի տակ,սրա նրա տակ փորելով,որոշ բնապահպաններ պնդում են,որ բնության մեջ հանդիպում են նաև խլուրդների էնդեմիկ տեսակներ:

Խլուրդների այս էնդեմիկ տեսակը հայտնի է հիմնականում նրանով,որ լույսի ազդեցության տակ ստանում է հոգեկան խանգարումներ և ունենում է շիզոֆրենիայի նոպաներ:
Խլուրդների այս էնդեմիկ տեսակներից կան նաև մարդկանց մեջ,պայմանական նրանց անվանենք էնդեմիկ քաղաքական գործիչներ:

Օրերս Վիտալի Բալասանյան անվանումով մի էնդեմիկ քաղաքական գործիչ, ,հանդես է եկել մի քանի դարակազմիկ արտահայտությամբ:
-որ Արցախը առանձին պետություն է և Հայաստանից դիտորդական առաքելության մուտքը Արցախ դա Արցախի սուվերենության և սահմանադրության խախտում է:

-որ մարտի 1-ին Լևոն Տեր Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանն են կրակել ժողովրդի վրա

-որ ինքը անցակետ է դնելու Արցախում և կկոտրի բոլոր Հայաստանցիների ոտքերը,ովքեր կփորձեն միջամտել սուվերեն,անկախ պետություն,Արցախի գործերին

-որ այն գումարները ,որ ՀՀ Պետ բյուջեից փոխանցվում են Արցախին,դա ոչինչ է,համեմատած այն օգուտի հետ,որ ստանում է Հայաստանը սուվերեն Արցախին ավելացված արժեքի հարկ և մաքսատուրք չմուծելով:

-որ ինքը այն գործիչն է,որին ասֆալտին փռել ոչ ոք չի կարող

Լսելով սույն էնդեմիկ քաղաքական գործչին ,առաջի միտքը որ մոտս ծագեց,դա հետևյալն էր<< Աստված էլ բեթարից ազատի>>:
Հետո սկսեցի ենթադրել,թե ի՞նչ կկատարվեր Հայոց աշխարհում եթե ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի օր արթնանար և ընդամենը մեկ ժամով դառնար էնդեմիկ քաղաքական գործիչ,այնպես ինչպես Վիտալի Բալասանյանը,Ռոբերտ Քոչարյանը,Սերժ Սարգսյանը և նրանց նման մտածող մարդիկ:
ՀՀ Վարչապետը նույնպես կմտածեր,որ Արցախը սուվերեն անկախ պետություն է և՝

1. ՀՀ զինված ուժերը դուրս կբերեր Արցախից և սահմանի պաշտպանությունը ամբողջովին կհանձներ էնդեմիկ քաղաքական գործիչների լիակատար հսկողությանը,եթե իհարկե Վարչապետի այդ քայլից հետո ընդհանրապես Արցախի սահման հասկացողությունը կլիներ առարկայական:

2. Կդադարեցներ Արցախի ֆինանսավորումը և պատերազմող սուվերեն երկրի Ֆինանսական ամբողջ բեռը կթողներ էնդեմիկ քաղաքական գործիչների ուսերին,եթե իհարկե այս երկու քայլերից հետո Արցախում հայ կմնար ,կամ էնդեմիկ քաղաքական գործիչ

3. Վիտալի Բալասանյանին,որպես սուվերեն այլ պետության քաղաքացու ,ՀՀ Վարչապետին և ժողովրդին վարկաբեկելու և վիրավորելու համար կհայտարարեր <<persona non grata>> և կարգելեր նրա մուտքը Հայաստան,հաշվի առնելով սուվերեն Արցախի աշխարհագրական դիրքը,այդ ժամանակ Էնդեմիկ քաղաքական գործիչ Վիտալի Բալասանյանին Արցախը լքելու համար կմնար միայն մի տարանցիկ ճանապարհ ,որը կանցներ Ադրբեջանով:

4. Կհրամայեր մաքսակետ ստեղծել Հայաստանի և սուվերեն Արցախի սահմանին,կսահմաներ վիզայի ռեժիմ,պարտադիր մաքսատութք կմտցներ սուվերեն Արցախի և Հայաստանի միջև,իհարկե եթե այս քայլերից հետո Արցախում ընդհանրապես մարդ կմնար կամ ապրանք:

5. Ոչ միայն ասֆալտին կփռեր,այլ նաև կսվաղեր,անմիջապես Հայաստանի և սուվերեն Արցախի սահմանային անցակետում բոլոր այն էնդեմիկ խլուրդներին ,որոնց մտքով երբևիցէ անցել է զենքով գալ հայ ժողովրդի վրա ,թալանել,վայրահաչել հայ ժողովրդի վրա և կունեզրկեր բոլոր այն էնդեմիկ խլուրդներին,որոնք փորելով հասել են Հայաստան և լափել մեր հարստությունը:

6. Իսկ եթե մեր Վարչապետը առավոտյան արթնանար ոչ թե որպես ՀՀ էնդեմիկ քաղաքական գործիչ,այլ որպես սուվերեն Արցախի,ապա ոչ թե դիտորդներ ,այլ մոտ 1500 ՀՀ ՊՆ զինվորական,ամբողջովին զինված,դիպուկահարների հետ միասին կգործուղեր Արցախ,որոնք գնդակահարելով Արցախի ժողովրդին,այնտեղ Նախագահ կկարգեին Վարչապետի ցանկալի մարդուն,ձեռքի հետ կոչնչացնեին Արցախի խորհրդարանը,Ստեփանակերտի կենտրոնը կճանաչէին հանրային գերակա շահ և վերջում էլ,վզներից բռնած,կվռնդեին սուվերեն Արցախից բոլոր խլուրդներին,որոնք մինչ օրս չեն համակերպվում,որ լափել,թալանել ժողովրդին այլևս չեն կարող:

Բայց սա այն դեպքն է,որ բոլորս պետք է փառք տանք Տիրոջը,որ ունենք ադեկվատ,ազգասեր ,հայ վարչապետ,որի համար Արցախը և Հայաստանը մեկ միավոր է,մեկ ազգ և մեկ ժողովուրդ:
Եվ ցանկացած էնդեմիկ քաղաքական խլուրդ,ով հեղափոխության լույսից ստացել է հոգեխանգարում և տանում է շիզոֆրենիայի սուր նոպա , կփորձի սեպ խրել ,կամ

որևիցէ կերպ հակադարձել այս թեզին,կհայտարարվի հայրենիքի դավաճան և թուրք:

Ե՞ԹԵ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՈՒՅՆՊԵՍ…………… Կենդանական աշխարհում մի կենդանի կա՝ խլուրդ անունով:Վերջինս հայտնի է նրանով, որ…

Posted by Artak Galstyan on Tuesday, September 3, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ