Այս հայ երիտասարդները այնքան վարպետորեն էին դհոլ նվագում, որ ողջ դահլիճը…

Դհոլը հայկական հարվածային ազգային երաժշտական գործիք է։ Այն պատկանում է երկկողմանի թմբուկների դասին։ Այս գործիքը տարածված է նաև տարբեր ազգերի մոտ և օգտագործվում է երաժշտական համույթներում։ Դհոլը բաղկացած է գլանաձև սնամեջ մարմնից կամ շրջանակից, որի վրա ձգված է կաշվե կամ պլաստիկե մեմբրան։

Մեմբրանի ձգվածության աստիճանով կարգավորվում է ձայնի բարձրությունը։ Դհոլի մարմինը պատրաստվում է փայտից, մետաղից, ակրիլային պլաստիկից, իսկ գլանաձև մարմնի երկու կողմերից ձգվում է այծի կամ հորթի մշակված կաշին։

Դհոլ նվագելու համար պահանջվում են երկու փայտե որոնք պատրաստված են բամբուկից կամ եղեգից։ Ձայնը հնչում է երկու փայտե ձողիկներով կամ մատների ծայրով և ձեռքերի ափերով հարվածելով ձգված կաշվին։ Դհոլը նվագակցում է գրեթե բոլոր երաժշտական գործիքների հետ։ Հիմնականում դհոլի հետ նվագում են զուռնա, դուդուկ և այլ փողային գործիքներ։ Դհոլի մեծ վարպետներից են հայ երաժիշտներ Զիգֆրիդ Զիվա Գաբոյանը, Ռոբերտ Դարունցը, Ջո Զաքարյանը։

Դհոլը տարբեր ժողովուրդների մոտ օգտագործում են երաժշտական համույթներում, տարբեր ծիսակատարությունների և հարսանյաց հանդեսների ժամանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ