![]()
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 7-ին նշանակված Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին հրավիրվել են ներկա իշխանական էլիտայի ներկայացուցիչները:
Դրան հակառակ, հարսանիքին հրավիրված չեն ո՛չ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ո՛չ կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները:
Իրենց այդ քայլով խնամիներն ուզում են ցույց տալ, որ իրենք որևէ կերպ կապված չեն նախորդ ռեժիմների հետ»:
Հիշեցնենք, որ պսակադրության արարողությունը տեղի կունենա Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որը կառուցել է հարսնացուի հայրը: Խնջույքը՝ «Փարավոն» համալիրում, որի 800 տեղանոց սրահն այժմ ձևափոխում են, հատուկ բեմ են կառուցում նորապսակների համար, ինչի արդյունքում 300 նստատեղ հանվելու է:
Հարսանեկան զգեստը կարում է աշխարհահռչակ Էլի Սաաբը՝ լիբանանյան ծագումով մոդելավորողը, ով զգեստներ է կարել հոլիվուդյան շատ աստղերի համար: Նրա զգեստների արժեքը 200-300 հազար դոլարից պակաս չի լինում: Մեզ ասացին, որ Անահիտ Ծառուկյանը շորը կարելու ընթացքում մի քանի ամիսը մեկ Դուբայ է մեկնում՝ «պրիմերկայի»:
![]()