Մայրական հզոր աղոթք, որով Ձեր զավակների համար կարող եք պաշտպանություն խնդրել Աստծուց

«Հայր Աստված, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, երեխաներ ունենալու շնորհ  տվեցիր ինձ, օգնիր ինձ, որ երբևէ չձանձրանամ երեխաներիս դաստիարակության գործում:
Քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, պահիր ու պահպանիր նրան հանուն Քո անվան:

Ներիր նրա բոլոր մեղքերը, դիր նրան ճշմարիտ ուղու վրա, փրկիր նրա հոգին ու մարմինը տեսանելի ու անտեսանելի բոլոր թշնամիներից, չար ուժերից, չարիքներից ու դժբախտություններից:

Թող նա ամեն տեղ լինի քո հովանու ներքո, պաշտպանիր նրան մահաբեր հիվանդություններից,  աղետներից, ամեն տեսակ զենքից:

Խնդրում եմ Տեր, նրան հեռու պահիր վնասակար սովորություններից և վշտից:

Բարեհաճ եղիր նրա աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրա հետ և պահպանի նրան չար ճանապարհից:

Խնդրում եմ Տեր, օրհնիր նրա ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանզի քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ