«Սև-սև աչերիդ մեռնեմ…». Ադրբեջանում Լյուբով Ուսպենսկայայի հայերեն կատարումը բարկացրել է ադրբեջանցիներին

Համացանցում հայտնվել է տեսանյութը, որտեղ ռուս  հայտնիերգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հայկական երգ է երգել:

Տեսանյութը  համացանցում բուռն արձագանք է առաջացրել ու ադրբեջանցի օգտատերերի կողմից քննադատության արժանացել։

Հիշեցնենք, որ 17 տարեկանում փորձ է արել աշխատելու Երևանում, և հանրությունը սկսել է ճանաչել նրան։ Նրա ձայնը և կատարման ձևը «չէին պատկանում խորհրդային դպրոցներին», այնպես որ նա կիսապաշտոնական հայտարարություն է ունեցել։

1978 թվականին իր երկրորդ ամուսնու՝ Յուրի Ուսպենսկիի հետ գաղթել է ԱՄՆ: Աշխատել է որպես երգչուհի ռեստորանում, ավելի ուշ՝ կարողացել է ձայնագրել ձայնասկավառակ, որի համար Վիլի Տոկարևը գրել է բազմաթիվ երգեր, որոնք մինչ այժմ պահպանվում են նրա երգացանկում։ Հաջորդ ձայնասկավառակը ձայնագրել է Միխայիլ Շուֆուտինսկիի հետ։Այժմ ապրում է Մոսկվայում, հանդես է գալիս ռադիոյում և հեռուստանախագծերում, և ուղղակի որպես հանդիսատես։

https://www.youtube.com/watch?time_continue=3&v=q4HDkgGHX7o

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ