Վրեժի լավագույն տարբերակն այն է, երբ չես մտածում, թե ինչ են մտածում մյուսները քո մասին, երբ թույլ չես տալիս, որ նրանց գործողություններն ազդեն քեզ վրա․ երբ ինքդ քեզ չես նայում նրանց աչքերով, երբ չես փորձում տպավորություն թողնել նրանց վրա՝ համարելով նրանց ավելի բարձր քեզնից պարզապես այն պատճառով, որ նրանք ունեն այն, ինչը դու չունես։
Աշխատիր ինքդ քեզ վրա, քանի որ, քեզնից բացի, ուրիշ ոչ ոք չի կարող դարձնել քեզ ավելի լավը։ Դու քո սեփական գլուխգործոցն ես։ Թեև ոչ բոլորը կգնահատեն, բայց դու չպետք է դադարես աշխատել ինքդ քեզ վրա՝ կատարելագործելով ինքդ քեզ։
Լավագույն վրեժն այն է, երբ կարողանում ես բաց թողնել․ բաց թողնել նշանակում է ազատագրվել։ Դա ցույց է տալիս քո հավատը Աստծո ու Տիեզերքի հանդեպ։ Երբեմն մենք վատ կարծիք ենք ունենում ինքներս մեր մասին։
Երբեմն մենք այնքան վատ կարծիք ենք ունենում մեր մասին, որը կարող է խանգարել մեր երջանկությանը կամ էլ ավելի շատ մեր դեմ տրամադրել այն մարդկանց, ովքեր իսկապես չեն գնահատում ու չեն սիրում մեզ։ Բայց երբ կարողանում ես բաց թողնել իրավիճակները կամ այն մարդկանց, որոնք բարդացնում են կյանքդ, դա նշանակում է, որ արդեն հասել ես ինքդ քո հանդեպ սիրո անհրաժեշտ մակարդակին։