Յակուտիայի գյուղերից մեկում գյուղատնտեսական ձեռնարկության 28-ամյա կին պահնորդը տուժել է արջի հարձակումից: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ կինն ինքն է վազել արջի հետևից՝ մտածելով, թե գող է:
«Ալինան վազել է ենթադրյալ գողի հետևից, մեկ էլ տեսել է, որ վերջինս շրջվել է ու կանգնել հետևի թաթերի վրա: Հասկանալով, որ դա արջ է, կինը սկսել է փախչել հակառակ ուղղությամբ: Այս անգամ էլ վայրի կենդանին է վազել Ալինայի հետևից»,- պատմել են ոստիկանությունում:
Արջը հասել է Ալինային ու վնասել նրա մեջքը: Կինն ուժեղ բղավել է, իսկ վախեցած արջը փախել է անտառ: