Վիտալի Բալասանյանը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին և առաջարկել բանակցել

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է, որ ընկերություն է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղաների հետ, շփում է ունեցել մինչ Մարտի 1-ի դեպքերը, ապա դադարել են շփվել:

Ալեն Սիմոնյանը նաև ասել է, որ, իր կարծիքով՝ ՀՀ-ն պետք է լինի նախագահական կառավարումով երկիր: ԱԺ փոխխոսնակի խոսքերով՝ «սուպերվարչապետի» ինստիտուտը կրճատվում է այնքանով, որքանով դա պետք է երկրին:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցին, հայտարարություններին, Ալեն Սիմոնյանն ասել է, որ Վիտալի Բալասանյանը հեղափոխության օրերին զանգահարել է Նիկոլ Փաշինյանին և առաջարկել բանակցել, ինչը մերժվել է  դեռևս ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Մանրամասները դիտեք տորև ներկայացված Ազատություն Ռադիոկայանի տեսանյութում

Աբիժնիկությունը քաղաքական կատեգորիա չէ… Սերժի բանակցողը էն գլխից էր մերժվել…

Posted by Taron Chakhoyan on Monday, September 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ