Երբ ապրիլին ուղղաթիռը գիտակցությունը կորցրած չեխուհուն, որը ծանր ինսուլտ էր տարել, հասցրեց հիվանդանոց, ապրելու նրա շանսերը մեծ չէին, իսկ նրա 15 շաբաթական պտղինը՝ քիչ ավելի էին:
Այնուամենայնիվ կեսարյան հատման միջոցով ծնվել է առողջ աղջիկ՝ 2,13 կգ քաշով եւ 42 սմ հասակով։ Ծնվելու պահին նրա մայրը մահացած էր։
Փոքրիկը մահացած մոր արագանդում անցկացրել է 117 օր։ Գործընթացը, որ հղի էր հավանական բարդացումներով, համարվում է ռեկորդային մահացած մոր արհեստական հղիության երկարատեւության առումով։
Մայրը մահացած է ճանաչվել հիվանդանոց հասցնելուն պես, որից հետո բժիշկները անհապաղ սկսել են երեխային փրկելու համար պայքարը։
Նրանք արհեստականորեն պահպանել են 27-ամյա կնոջ կյանքը, որի ուղեղը մահացած էր։
Հղիության 34-րդ շաբաթում ծննդաբերությունից հետո ամուսնու եւ ընտանիքի մյուս անդամների ներկայությամբ բուժանձնակազմը անջատել է մոր կենսապահովման համակարգերը եւ նրան մահանալու հնարավորություն է ընձեռել։