Վերջերս երգչուհի Սիլվա Հակոբյանը առաջին անգամ մայրացավ: Դստերը անվանել են Միլա:
Սիլվա Հակոբյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել և մակագրել՝ «Եվ ողջ աշխարհն իմն է… #Mila»:
Հիշեցնենք, որ 2006 թվականին Սիլվան BBC-ի կողմից ստանում է մրցանակ, որի համար պայքարում էին ավելի քան 2000 մասնակից և BBC-ի վարկանշային աղյուսակի համաձայն դառնում է աշխարհի ամենաերիտասարդ լավագույն երգչուհին։ 2007 թվականից Սիլվան սկսում է իր կարիերան՝ թողարկելով երգեր և համերգներ տալով ամբողջ Հայաստանում։