«Հիմա որ ասեմ Սուրեն Պապիկյանը իր տեղում չէ , կասե՞ք Հակահեղափոխական է, բան…»․ Գարիկ Ղազարյան

Գարիկ Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հիմա որ ասեմ Սուրեն Պապիկյանը իր տեղում չէ , կասե՞ք Հակահեղափոխական է, բան…

Հարգելի’ Պրն Պապիկյան, ի՞նչ իրավունքով է քո Մարզպետը եւ նախկին փոխմարզպետը հայտնվել հակաքաղաքական բոլոլայի կիզակետում ու ամենեւին կապ չունի` ով է մեղավոր եւ ով անմեղ:

Բայցեւայնպես , ինչո՞ւ եք թողնում, որ նմանատիպ խնդիրները հասարակական մեծ հնչեղություն ստանան, վարկաբեկեն ե’ւ ձեզ, ե’ւ ձեր կուսակցական թիմին եւ առավելագույնս մեր կողմից ընտրված Վարչապետին : Սեր եւ հանդուրժողականություն նախքան հեղափոխությունն էր քարոզվում, որպեսզի համատարած եւ փոխադարձ բախումներից զերծ պահեինք քաղաքացիներին, հիմա դա ավելի շատ ընկալվում է ` անկզբունքայնություն, վախկոտություն եւ տկարություն :

Շատ լավ , նշանակել եք որեւէ մեկին պաշտոնի՞, հաշվի եք առել ինչ-ինչ հատկանիշներ, շատ հապճեպ է եղել ամեն ինչ, հասկանալի էր, բայց արդեն անցել է մեկ եւ ավել տարի եւ ոչ մի լուրջ կադրային ռոտացիա, ոչ մի ցանկություն, կարծես թե իդեալական կադրեր են, ախր այդքան բացահայտ եւ պարզունակ սխալներից հետո, անգամ մեկ րոպե իրավունք չունեն մնան պաշտոնի:

Ես փոխմարզպետին ոչնչով չեմ մեղադրում, դուք եք մեղավոր, որ երկուսին չեք հրավիրում ձեզ մոտ եւ վերջնականապես այդ հարցին լուծում տալիս: Հանկարծ հույսներդ չդնենք, որ ժողովրդի այդքան մեծ նվիրվածությունը առ Փաշինյան կարող եք ափռ ցփռ մսխել եւ դեռ հերիք չի, մենք էլ անձնվիրաբար ձեր եւ ձեր թիմի լոբբինգով ենք զբաղվելու, կատարեք ձեր մաս պատասխանատվությունը գիտակցաբար եւ պատվով: Ազատվեք համակարգի մակաբույծներից եւ մեկընդմիշտ հիշեք. ով էլ ուզում է լինի. ձեր հետ քայլած, ուս ուսի պայքարած, թեկուզ ունեցած չունեցածը վաճառած եւ հեղափոխությանը նվիրաբերած մեկը լինի, մենք ոչ մեկին խաթր անելու երկիր չունենք!

Հիմա որ ասեմ Սուրեն Պապիկյանը իր տեղում չէ , կասե՞ք Հակահեղափոխական է, բան…Հարգելի' Պրն Պապիկյան, ի՞նչ իրավունքով…

Posted by Գարիկ Ղազարյան on Monday, September 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ