Մխիթյանը՝ կնոջ հետ. «Ռոմա»-ի պաշտոնական կայքը ֆոտոշարք է հրապարակել

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի  պաշտոնական կայքը ֆոտոշարք է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆոտոշարքում ներկայացված են Մխիթարյանի ժամանումը Հռոմի օդանավակայան, նաև կադրեր նրա բուժզննումից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մխիթարյանն «Արսենալ»-ից «Ռոմա» է տեղափոխվելու վարձավճարով՝ մեկ տարի ժամկետով, սակայն վարձակալության ժամկետի ավարտից հետո «Ռոմա»-ն կկարողանա գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:

Նշվում է, որ «Ռոմա»-ում Մխիթարյանը տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ