Արթուր Աբրահամին չհաջողվեց քավել մեղքը, ժողովուրդը նրան չի ների…

Արթուր Աբրահամը այս անգամ սխալ էր հաշվարկել իրեն սպասվող հարվածի ուժգնության չափը, նույնիսկ տարիների փորձը բռնցկամարտի ոլորտում, նրան թույլ չէր տվել հասկանալ, որ հարվածելով հայ ժողովրդի արժանապատվությանը, կստանա ոչնչացնող հարված և դա չուշացավ։

Շնորհավորելով Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը, լինելով սիրված և հարգված մարզիկ՝ ժամերի ընթացքում փոշիացրեց  տարիների աշխատանքը։

Արթուր, գուցե դրսում ապրելով , հեռվացել ես մեր ազգայինից, բայց մոռացել էիր նույնիսկ այն փաստը, որ ում դու այսօր ջերմագին շնորհավորում ես, քո եղբայրների անմեղ արյունով է եկել իշխանության, ում էիր ինչ խոստացել կամ պարտք մնացել։

Այսօր մեղայական ես գալիս, ասում ես, որ սիրում ես երկրի բոլոր ղեկավարներին, չես մոռանում նշել Նիկոլ Փաշինյանի անունը, սա շատ գեղեցիկ և լավ մշակված ակորդ էր ներում ստանալու համար, ասում ես ազգի տղա եմ, քաղաքականությունից հեռու․․․ Արթուր ժողովուդը  ինչի միջով անցավ, հիմա ինչ մի սենտիմենտալիզմ ոճի մեջ ես մտել, հայի զգացմունքներն ես քնքշորրեն շոյում՝ չստացվեց․․․

Արդար դատավարության կոչ ես անում այն պարագայում, որ ներում էիր աղեսում մի քանի օր առաջ մարդասպանի համար․․․ Այս ինչ միջանցիկ քամի անցավ գլխումդ․․․ Հարվածը շատ ուժեղ էր ժողովրդից՝ նոկաուդ, խելքի եկար, նոր հասկացար ինչ արիր ու ինչքան մնացաիր արածիցդ հետո․․․

Չ՜է Արթուր, հայը քեզ չի ների, սա բռնցկամարտի հարթակ չէ հարգելիս, որ այս անգամ նոկաուդ, հաջորդ անգամ՝  հաղթանակի դափնի, այստեղ հաշվարկներդ սխալ էր․․․

Համայնքը քեզ չի ների․․․համայնքը զորավոր է․․․

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ