«Առանց Գայուշիկիս չեմ պատկերացնե կյանքս». Ո՞վ էր նա և ինչու՞ դիմեց այդ քայլին

Արդեն երկրորդ օրն է Գյումրին չի կարողանում թոթափել մանկահասակ երեխային երիտասարդ մոր կողմից սպանելու սարսափը: Աղջնակն, ով սեպտեմբերի 27-ին դառնալու էր մեկ տարեկան, հավերժ մնաց 11 ամսական՝ ձեռքերն ու ոտքերը ժապավենով կապկպված, բերանը լաթով փակված, նախնական տվյալներով կենդանի վիճակում նետված աղբարկղը: Սրանք երեխայի 20-ամյա մոր՝ Անիի գործողություններն են:

Ո՞վ է Անին:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պատասխանատուներն աղջկան ճանաչում են, բաժնի պետն ավելի վաղ հասակից է ի պաշտոնե շփում ունեցել Անիի հետ՝ 2007-2008 թվականներից: Անին երկկողմանի ծնողազուրկ է եղել, քույրեր ու եղբայրներ էլ է ունեցել: Տատիկն է եղել խնամակալը:

Անին այդ տարիներին  չի հայտնվել ոչ իրավապահների, ոչ էլ մարզպետարանի համապատասխան բաժնի ուշադրության կենտրոնում, երբեք խնդիրներ չի ունեցել, առավել եւս՝ սոցիալական: «Տատիկն առեւտրական է, եւ շատ լավ էր պահում իրենց»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

Մանրամասները տեսանյութում՝

Նյութի աղբյուր՝ armtimes.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ