«Սեպտեմբերի 1-ից Հանրապետության 38.000 ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10%-ով». վարչապետ Փաշինյան

«Սեպտեմբերի 1-ից Հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով». այս մասին իր ֆեյսբույան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված նախագծով միջինացված 10%-ով կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը:

Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախագիծը պատրաստ է, շրջանառվում է: Մեզ այն պետք է արդեն հոկտեմբերին վճարումները կատարելու համար: Նախագծի համաձայն` միջինացված 10%-ով բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ նոր բանաձև է լինելու, որով նվազագույն աշխատավարձի շեմ է լինելու 108 հազար դրամը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ