ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ամառային ժամի անցմանը գաղափարը շատ օգտակար կլինի բոլոր առումներով.
«Առավոտյան լուսաբացը ժամը 6:30 է , իսկ մայրամուտը՝ 19:30։
Սա նշանակում է, որ մենք չենք օգտվում բնական արևի լույսից և դրա փոխարեն սպառում մոտ մեկ ժամ ավելի հոսանք երեկոյան, վճարում ավելի շատ, քան պետք է վճարենք թե՛ մեր բնակարանի հոսանքի համար․ և թե՛ որպես տնտեսվարող:
Կարծում եմ ամառային ժամի անցմանը գաղափարը շատ օգտակար կլինի բոլոր առումներով:
Բարի լույս, բոլորին»: