Շունը փրկել է ընտանիքի անդամներին կրակի ճիրաններից և …

Ֆլորիդայի Սենթ Լուիս կոմսությունում շունը փրկել է տերերին հրդեհից և կրակի զոհ դարձել: 68-ամյա Ֆրեդ Դոնգիան պատմել է, որ իր Դենիս անունով շունը սկսել է հաչալ գիշերվա կեսին, մինչդեռ ամբողջ ընտանիքը քնած էր: Տ

ղամարդն արթնացել է և տեսել, որ խոհանոցը կրակի մեջ է: Նա արթնացրել է կնոջն ու երեխային, նրանց հետ դուրս եկել տանից և կանչել փրկարարներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է հրդեհը մարել մեկ ժամվա ընթացքում: Նրանք չեն կարողացել փրկել շանը:

Դոնգիայի որդին տեղափոխվել է հիվանդանոց, ընտանիքի մյուս անդամները չեն տուժել: Հիմա նրանք ապրում են հարազատների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ