![]()
Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմ: Հայ ֆուտբոլիստը պետք է պայմանագիր ստորագրի «Ռոմայի» հետ:
Ըստ տեղեկությունների` 30-ամյա կիսապաշտպանը իտալական ակումբ կտեղափոխվի վարձակալությամբ:
Հռոմեական ակումբը նրան ձեռք է բերում 1 տարի վարձավճարով՝ հետագայում տրանսֆերն ամբողջությամբ գնելու իրավունքով: 30-ամյա Մխիթարյանն «Արսենալի» կազմում մասնացկել է 59 հանդիպման, խփել 9 գոլ: Նա դեռ 1.5 տարվա պայմանագիր ունի լոնդոնյան թիմի հետ: Նա «Մանչեստեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թ. հունվարին: Նրա փոխարեն էլ «Յունայթեդ» էր գնացել Ալեքսիս Սանչեսը, որն օրերս համալրեց իտալական մեկ այլ թիմի՝ «Ինտերի» կազմը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմա» գրեթե կայացած է: Այս մասին հայտնում է իտալական Calciomercato-ն: Նշվում է «Արսենալի» կիսապաշտպանն արդեն Հռոմի ճանապարհին է, որտեղ ժամեր անց բուժզննում կանցնի:
![]()