Մխիթարյանի առաջին լուսանկարը որպես «Ռոմայի» խաղացող

Համացանցում հայտնվել է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առաջին լուսանկարն այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Նա Հռոմի օդանավակայանում է, ուսերի «գայլերի» շարֆը: «Արսենալի» կիսապաշտպանը պատրաստվում է բուժզննում անցնել, որի հետ պայմանագիր կկնքի:

Հռոմեական ակումբը նրան ձեռք է բերում 1 տարի վարձավճարով՝ հետագայում տրանսֆերն ամբողջությամբ գնելու իրավունքով: 30-ամյա Մխիթարյանն «Արսենալի» կազմում մասնացկել է 59 հանդիպման, խփել 9 գոլ: Նա դեռ 1.5 տարվա պայմանագիր ունի լոնդոնյան թիմի հետ: Նա «Մանչեստեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թ. հունվարին: Նրա փոխարեն էլ «Յունայթեդ» էր գնացել Ալեքսիս Սանչեսը, որն օրերս համալրեց իտալական մեկ այլ թիմի՝ «Ինտերի» կազմը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմա» գրեթե կայացած է: Այս մասին հայտնում է իտալական Calciomercato-ն: Նշվում է «Արսենալի» կիսապաշտպանն արդեն Հռոմի ճանապարհին է, որտեղ ժամեր անց բուժզննում կանցնի:

30-ամյա Մխիթարյանն «Արսենալի» կազմում մասնացկել է 59 հանդիպման, խփել 9 գոլ: Նա դեռ 1.5 տարվա պայմանագիր ունի լոնդոնյան թիմի հետ: Նա «Մանչեստեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թ. հունվարին: Նրա փոխարեն էլ «Յունայթեդ» էր գնացել Ալեքսիս Սանչեսը, որն օրերս համալրեց իտալական մեկ այլ թիմի՝ «Ինտերի» կազմը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ