Երգչուհի Լուսինե Քոչարյանը դուդուկի նվագակցության ներքո «Սարերի հովին մեռնեմ» հայկական ժողովրդական երգի կատարմամբ հուզել է ուկրաինական «Երկրի ձայնը» երաժշտական մրցույթի ժյուրիին:
Աղջկան շրջվել է ժյուրիի երկու անդամ` Թինա Կարոլը և Ջամալան, սակայն Քոչարյանն ընտրել է Ջամալային, ով հայկական արմատներ ունի:
Ինքը Ջամալան, ով հուզվել էր Քոչարյանի կատարման ժամանակ, դուդուկն անվանել է «աշխարհի ամենահուզիչ երաժշտական գործիքը»:
Լուսինե Քոչարյանը 23 տարեկան է, ապրում է Կիևում: