Մի օր ամուսինս ասաց, որ ինքը աշխատում է և հոգնում, իսկ ես տանը ոչինչ չեմ անում.ահա թե ինչ տեղի ունեցավ

Մայրս միշտ ասում էր, որ տանը գործ չանեմ, մինչ ամուսինս չի եկել: Նա կմտածի, որ ոչինչ չեմ անում, իսկ տունն ինքն իրեն է կարգի բերում: Ես չէի հավատում, մինչև…

Մի օր միասին զրուցում էինք, և թեթև լեզվակռիվ սկսվեց.

Ես ավելի շատ եմ հոգնում, քան դու, քանի որ ավելի ուշ եմ վերադառնում տուն:

Ես ասացի.

-Հետո ինչ,մինչ դու ճանապարհին ես, ես տունն եմ կարգի բերում:

-Դե ինչ ես ասում, դու ոչինչ չես անում: Երբ գալիս եմ տուն, դու հեռախոսով ես զբաղված:

-Հաա՞…իսկ ըստ քեզ, ո՞վ է մաքրում տունը: Սպասուհի դեռ չունենք:

-Բայց

-Դե լավ: Այսուհետ ոչինչ չեմ անի, կգամ աշխատանքից և կհանգստանամ: Տեսնեմ, թե ինչպես է տունը մաքուր մնում:

Անցնում է 3 օր: Լվացարանը, սանհանգույցը, սալիկներն արդեն կեղտոտ են: Հատակը փոշոտ և փշուրոտ է: Ամուսինս դժգոհ է, բայց լռում է:

-Լավ, ներիր: Ուզու՞մ ես, միասին կարգի բերենք տունը:

Այդ օրվանից հերսություն չեմ անում, միևնույնն է, չի գնահատվում: Այժմ տան գործերն անում եմ միայն ամուսնուս ներկայությամբ, և նա միանում է ինձ:

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ