![]()
Էդգար Մխիթարյանը գրում է․
Ճիշտ են ասում, որ անունն ու համբավը ձեռք են բերում տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում, իսկ այդ ամենը դառնում է հատակ մաքրելու լաթի կտոր մեկ վայրկյանում։ Արթուր Աբրահամը վկա։
Շատ եմ ափսոսում, որ նրա հարգանքն ու պատիվը հասավ պլենտուզի։
Ժողովուրդ ջան, Արցախյան պատերազմը մինչև 1994թ. տվել է բազմաթիվ հերոսներ։ Ցավոք սրտի, կենդանի մնացած հերոսների 80%, օգտագործելով իրենց «հերոս» կարգավիճակը, սկսեցին վարվել սեփական ժողովրդի հետ այնպես, ինչպես վարվում էին թուրքի հետ արցախյան պատերազմի ընթացքում։ 1994-ից հետո հերոսների գերակշիռ մասը դարձան հեկտարանոց հողերի տերեր, հիմնեցին բիզնեսներ առանց հարկերի կամ նվազագույն հարկերով, սկսեցին տառացիորեն ահաբեկել այն ժողովրդին, որի ազատության համար սատկացնում էին թուրքին։ Ցավով պետք է նշել, որ պատերազմի հերոսները հետպատերազմյան շրջանում վերածվեցին շարքային թալանչիների։ Երբեմնի հերոսները քաղաքացիական կյանքում իրենց դրսևորեցին այնպես, որ «հերոս» կարգավիճակը փոշիացավ և դարձավ «փալաս»:
Պատերազմից հետո հերոս մնացին Կոմանդոսն ու Ժիրոն, միայնակ գայլն ու շատ ուրիշներ։
Հերոս էր Լևոն Հայրապետյանը, որին մեջքով կանգնեցին Արցախի մեր հայրենակիցներն ու այդ օրերի Հայաստանյան իշխանությունները։ Մի մարդ, որին, ըստ լուրերի, պուտինկայի փուռն ուղարկեց այսօրվա հոբելյարը։
Ժողովուրդ ջան, արժեվորեք «հերոս» ասվածը
Էդգար Մխիթարյան
Ճիշտ են ասում, որ անունն ու համբավը ձեռք են բերում տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում, իսկ այդ ամենը դառնում է…
Posted by True News on Saturday, August 31, 2019
![]()